Սուրբ Աթոռից հաղորդում են, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Վատիկան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ջանասիրությամբ ու անկեղծությամբ նվիրվել ՈՒկրաինայում խաղաղության հասնելու գործին։ Պուտինը Հռոմում բանակցություններ է վարել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ, իսկ Միլանում հանդիպել է վարչապետ Մատեո Ռենցիի հետ։
Ավետարանում Հիսուսի ծննդյան իրադարձությունների վերաբերյալ կարդում ենք, երբ Հերովդեսը տեսավ, որ մոգերից խաբվեց, սաստիկ բարկացավ և մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհեմում ու նրա սահմաններում էին գտնվում և երկու տարեկան ու դրանից ցածր էին՝ ըստ ժամանակի, որը ստուգել էր մոգերից (Մատթ. 2.16):
Իհարկե, աղանդավորների և ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների հատուկ ծառայություններին սպասարկող արևմտամետ ՀԿ-ների՝ Հայաստանում, Վրաստանում, ՈՒկրաինայում կամ այլ վայրերում գործունեությունը հատուկ ու երկար խոսակցություն է, որ չի կարող ավարտվել ոչ մեկ, ոչ երկու-երեք հրապարակումներով:
Փա՜ռք Քեզ, Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզնից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը:
Մի՞թե Տիրոջ ձեռքն անկարող է փրկել, կամ նա ծանրացրել է իր ականջը, որ չլսի. ո՛չ, ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է նա իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա։
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի` ուխտագնացությունների հարցով ներկայացուցիչ Սեյեդ Ալի Ղազի Ասգյարին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 10-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պոնտիֆիկոսի ներկայացուցիչ Չիրո Բենեդետին ասել է, որ նախագահ Պուտինը Վատիկան կայցելի հունիսի 10-ին՝ Հռոմի պապի հետ հանդիպելու:
Եկեղեցու պատմության հոլովույթում ցանկացած ժամանակահատվածի օբյեկտիվ և հավասարակշռված վերլուծություն արդիական է ինչպես դավանաբանական, հայրաբանական, պատմական, այնպես էլ հոգևոր դասի աստվածաբանական ժառանգության ուսումնասիրության տեսանկյունից:
Ով Տեր, ի՜նչ հրաշալի է Քո անունը, ամենակալ բարերար Աստված: Օրհնեալ, մեր ամբողջ սրտով գոհություն ենք մատուցում Քեզ, ուրախանում ու ցնծում ենք Քեզանով: Նայիր և լսիր մեզ, Տեր Աստված, Քո ողորմության վրա ենք դրել մեր հույսը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...